Սպորտ

Երիտասարդ ծանրորդները մեդալներ են նվաճել ԱԱ-ում

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ ծանրորդները մեդալներ են նվաճել ԱԱ-ում

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամներն առաջին մեդալներն են նվաճել աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Նարեկ Գրիգորյանը պոկեց 139 կգ, 142 կգ և 144 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Գրիգորյանը ոչ մի հաջող մոտեցում չունեցավ, ինչի արդյունքում չունեցավ նաև երկամարտի արդյունք:

Հայաստանի հավաքականից նույն՝ 71 կգ քաշում Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 130 կգ, իսկ հրումում՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձևում նա նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտի 301 կգ արդյունքով՝ Հովհաննիսյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում