Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի հետ

4 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Բուլղարիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով իր պաշտոնակցին, շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Երևանում ընթացող կարևոր միջազգային գագաթաժողովին մասնակցության համար։

Նախագահը շեշտել է, որ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության շարունակական զարգացումը՝ նկատի ունենալով նաև ռազմավարական գործընկերության մասին ստորագրված համատեղ հռչակագիրը, որն հանդիսանում է բազմոլորտ համագործակցության առավել խորացման երկկողմ պատրաստակամության մասին։Իլիանա Յոտովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ շեշտելով, որ առկա են Բուլղարիայի և Հայաստանի համագործակցության ձևավորված ավանդույթներ, որոնք նպաստում են երկու երկրների բազմոլորտ փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը։Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներին՝ վերահաստատելով առևտրատնտեսական փոխգործակցությունը զարգացնելու հանձնառությունը։Կարևորվել է Հայաստան-Բուլղարիա առևտրաարդյունաբերական պալատի գործունեությունը՝ որպես գործարար կապերի ակտիվացման և նոր նախաձեռնությունների իրականացման արդյունավետ հարթակ։Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային համագործակցության օրակարգին առնչվող հարցեր։ Հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը 2026 թվականի հոկտեմբերին կհյուրընկալի COP17ը՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որին կնախորդի առաջնորդների գագաթնաժողովը՝ նախատեսված 2026 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում։ Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ բուլղարական կողմն բարձր մակարդակով իր մասնակցությունը կունենա գագաթնաժողովին։Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային կապերի խթանման և հաղորդակցության ծրագրերի առաջմղման համար։ Այս համատեքստում կարևորվել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին:Հատուկ ընդգծվել է նաև սևծովյան տարածաշրջանում համագործակցության հետագա զարգացման նշանակությունը, որը դիտարկվել է որպես Հայաստանի տարանցիկ և ենթակառուցվածքային հնարավորությունների ընդլայնման կարևոր հարթակ։Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության դերը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ինստիտուցիոնալ զարգացման կարևոր գործոն։Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ նպաստելով Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների հետագա ամրապնդմանը և զարգացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարության ինստիտուտների զարգացման ու ամրապնդման ուղղությամբ լավագույն փորձի փոխանակման կարևորությանն ու հարկ եղած դեպքում համատեղ ջանքերի ներդրմանը:

Հայերեն العربية English Français Русский

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս