Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետը՝ ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով
1 րոպեի ընթերցում

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան:
«Արմեպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։