Հայաստան

Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 11-րդ վերանայման համաժողովի ընդհանուր քննարկմանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ վճռական հանձնառությունը պայմանագրին՝ ընդգծելով զինաթափման ջանքերը առաջ մղելու և միջուկային հակամարտության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ շոշափելի քայլերի անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պատվիրակությունը նաև ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կարևոր դերը միջուկային անվտանգությանը վերաբերող հարցերում միջազգային համագործակցությունը խթանելու գործում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում