Մշակվել է «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի վերականգնման և զբոսաշրջային հանգույցի վերածման հայեցակարգը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցությամբ Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (AFD) շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքում մշակել է «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի վերականգնման և զբոսաշրջային հանգույցի վերածման հայեցակարգը:

«Արմեն;պրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հայեցակարգը ներկայացվել է Կոմիտասի թանգարան-ինտիտուտում. ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, Ֆրանսիայի զարգացման գործակալության (AFD) ներկայացուցիչը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ Արտաշատ պատմական մայրաքաղաքը մեր պետականության կարևորագույն խորհրդանիշերից է և, ցավոք, քիչ բացահայտված: Ըստ հնավայրի զարգացման հայեցակարգի՝ հուշարձանն առաջիկա մի քանի տարվա ընթացքում կդառնա մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը:

«Այս հուշարձանը խորհրդանշում է դեռևս դարեր առաջ ունեցած մեր պետական ավանդույթները․ այս ծրագրի նպատակը հնավայրի պոտենցիալը համակողմանի ներկայացնելն ու ամբողջությամբ իրացնելն է՝ թե՛ մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման, թե՛ այն որպես զբոսաշրջային ուղղություն զարգացնելու տեսանկյունից: Գործողությունների ճանապարհային քարտեզը մշակելիս շատ կարևոր են միջազգային փորձն ու համագործակցությունը, որի շնորհիվ կունենանք արժանավայել մոտեցում Արտաշատ պատմական մայրաքաղաքի հանրային և զբոսաշրջային ներկայացմանը՝ որպես հարգանք ու պատկառանք մեր պատմությանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել բոլոր կողմերին:

Ըստ նրա՝ մշակութային միջավարերի հետ առնչություններն ամբողջությամբ փոխում են մարդու պատկերացումները ճարտարապետական մտքի, նախագծման առանձնահատկությունների, ինժեներական ենթակառուցվածքների մասին:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ տևական ժամանակ աշխատանքներ են իրականացվում Արտաշատ պատմական մայրաքաղաքի Գետամերձ թաղամասը հանրությանն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ: Ընթացքի մեջ են տարածքի բարեկարգման, ճանապարհի առանձնացման, վերականգնման ու ամրակայման աշխատանքների նախագծման աշխատանքները: Զուգահեռաբար ընթանում է համապատասխան մոդուլային կենտրոնի՝ սպասասրահի կառուցումը՝ համայնքի հետ համագործայցությամբ:

Արտաշատ մայրաքաղաքի Գետամերձ թաղամասում ԿԳՄՍ նախարարության պատվերով 2025 թ. իրականացվել են հնագիտական պեղումներ, պատվիրվել է նաև պեղված հատվածների ամրակայման, նորոգման և բարեկարգման նախագիծը: Միջոցներ են ձեռնարկվում նաև «Գետամերձ» թաղամասը զբոսաշրջիկների համար առավել հասանելի դարձնելու ուղղությամբ:

Հայերեն English

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների զոհերի թիվը հասել է 47-ի

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱԷՄԳ մուտքը միջուկային օբյեկտներ կախված է ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

«Նոր ուժ» և «Հանուն Հանրապետության» դաշինք կուսակցությունները դիմել են ՍԴ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության ամենամյա համաժողովին

Ծովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ

Բուլղարացի աշակերտները չորս մեդալ են նվաճել Շվեդիայում անցկացված Ֆիզիկայի եվրոպական օլիմպիադայում

ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

Իրական խնդիրներից մինչև իրական լուծումներ․ մեկնարկել է CaseKey 2026-ը