Սպորտ

Ազատ ոճային ըմբիշներն ամփոփել են Եվրոպայի առաջնության ելույթները

2 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշներն ամփոփել են Եվրոպայի առաջնության ելույթները

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրները, ամփոփել են ԵԱ-ի արդյունքները:

«Ինչպես ցանկացած մրցաշար, Եվրոպայի առաջնությունն իր դժվարություններն ունի: Վերջին երկու տարիներին ինձ չէր հաջողվում մեդալակիր դառնալ: Որոշ չափով ուրախ եմ, որ դադարից հետո կրկին մեդալակիր եմ: Սակայն գոհ չեմ այս արդյունքից: Ստացվում է այնպես, որ բոլոր տարիքային մրցաշարերում ինձ հաջողվում է մեդալ նվաճել, սակայն երբեք չեմպիոն չեմ դարձել: Սա շատ ցավալի փաստ է ինձ համար:  Սա չի նշանակում, որ այսքանը բավարար է ինձ համար: Սա իմ երկրորդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնություններում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիս ընթացքում ասաց ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը:

Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր Վազգեն Թևանյանը գոհ չէ ԵԱ-ի բրոնզե մեդալից:

«Կարող էի չեմպիոն դառնալ: Ինչ-որ առումով փորձի պակաս էլ կար: Պարտված գոտեմարտում շանս կար բեկելու գոտեմարտի ընթացքը: Հետևությունս այն է, որ պետք է ավելի լավ պատրաստվել և պետք չէ թողնել հետոյին կամ մրցավարների որոշումներին: Պետք է ավելի ուժեղ լինել»,-ասաց նա:

ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանի համար մրցաշարը լի է եղել բազմաթիվ սխալներով:

«Ես իմ ելույթներից գոհ չեմ: Շատ սխալներ թույլ տվեցի: Ես ամիսներ շարունակ մարզվել եմ մեկ նպատակի համար, որ Եվրոպայի այս առաջնությունում հաղթեի ռուս մարզիկին, որը հիմա սխալ եմ համարում: Սխալ էր, որ ես պատրաստվում էի մեկ անձի դեմ գոտեմարտելուն: Դրա համար իմ ելույթների ժամանակ ես չէի կարողանում կենտրոնանալ: Ես մտքով արդեն կիսաեզրափակիչում էի: Ամեն մի մրցաշարից հետ նոր բան ես սովորում: Փորձելու եմ այս սխալների վրա ավելի  ուժեղ լինել»,-առանձնացրեց նա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում