Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչը խոսել է Եվրոպայի առաջնության արդյունքներից
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է ԵԱ-ում իր գլխավոր թիմի ելույթները:
«Կուզեմ նշել, որ Եվրոպայի այս առաջնությունում մենք թիմային հաշվարկում երրորդն էինք: Ինձ համար սա ուրախալի փաստ է, որ մնացած քաշային կարգերում կարողանում ենք մրցակցել: Մեզ համար ամենադժվար քաշում` գերծանր քաշային կարգում, ունեցանք 5-րդ մրցանակակիր, ինչը ևս առաջընթաց է: Ընդհանուր առմամբ` թիմի ելույթը բավարար էր: Մենք առավել բարձր մեդալի ակնկալիք ունեինք Արսեն Հարությունյանից ու Վազգեն Թևանյանից»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում` լրագրողների հետ զրույցում ասաց Կուրղինյանը:
Մարզչի խոսքով` թիմում այժմ թերություններ կան, որոնք մինչև աշխարհի առաջնությունն ընկած ժամանակահատվածում պետք է շտկել:
Կարդացեք հոդվածը` Русский