Ստոկհոլմում բացել են արհեստական ​​բանականության կողմից կառավարվող սրճարան. AFP

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բացվել է արհեստական ​​բանականության (ԱԲ) կողմից կառավարվող սրճարան, որը պատասխանատու է ճաշացանկի, գնումների և անձնակազմի հավաքագրման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդում է Agence France-Presse-ը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ նախագիծն իրականացրել է Andon Labs ստարտափը՝ Google Gemini համակարգի օգտագործմամբ: Mona անվամբ ալգորիթմն ինքնուրույն ձևակերպում է թույլտվությունները, փոխգործակցում է  մատակարարների հետ և հարցազրույցներ անցկացնում թեկնածուների հետ:

Ինչպես նշում է AFP-ն, փորձն արդեն բացահայտել է մի շարք խնդիրներ արհեստական ​​բանականության կիրառման պատճառով: Մասնավորապես, առաջացել են սխալներ գնումներ կատարելիս և դժվարություններ՝ կապված աշխատակիցների աշխատանքային պայմանների հետ: Սրճարանն աշխատում է մոտ մեկ շաբաթ և օրական ընդունում է մինչև 80 հաճախորդի:

Հայերեն Русский