Հայաստան

Հայտնաբերվել է թունավոր խաղալիք. ՀՀ ՇՎՏՄ-ն զգուշացնում է

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է թունավոր խաղալիք. ՀՀ ՇՎՏՄ-ն զգուշացնում է

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Վազգեն Ամյան Սերյոժայի» Ա/Ձ-ում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրականացվել է խաղալիքի նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր։ 

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ նշված անվանմամբ խաղալիքի հետկանչման և ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, որոնք ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքից, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում