Սպորտ

Տիկնիզյանն առաջին չեմպիոնական տիտղոսն է նվաճել ակումբային կարիերայում

1 րոպեի ընթերցում

Տիկնիզյանն առաջին չեմպիոնական տիտղոսն է նվաճել ակումբային կարիերայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանն առաջին չեմպիոնական տիտղոսն է նվաճել կարիերայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»-ի ֆուտբոլիստն առաջին անգամ ակումբային մակարդակով դարձել է երկրի չեմպիոն: Բելգրադյան ակումբը ժամանակից շուտ հաղթանակի է հասել Սերբիայի ներքին առաջնությունում` մրցաշրջանի ավարտից մի քանի տուր առաջ:   

Տիկնիզյանն առաջին չեմպիոնական տիտղոսն է նվաճել ակումբային կարիերայում:  

Հայ պաշտպանի ակտիվում կար միայն մեկ թիմային գավաթ՝ Ռուսաստանի 2018/19 մրցաշրջանի գավաթը ԲԿՄԱ-ի կազմում: Այդ ժամանակ Տիկնիզյանը խաղաժամանակ ստացավ մրցաշարի մեկ խաղում և աչքի ընկավ արդյունավետ փոխանցումով:

 Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը Սերբիայի առաջնությունում արդեն անցկացրել է 23 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում:

«Ցրվենա Զվեզդա»-ն շարունակում է պայքարը Սերբիայի գավաթում:

 

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում