Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկները մեկ մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտիկները մեկ մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն առաջին իսկ մասնակցության ժամանակ արծաթե մեդալ է նվաճել «World Boxing»-ի կողմից կազմակերպած աշխարհի գավաթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրազիլիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում արծաթե մեդալակիր է դարձել աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

Հայաստանն աշխարհի գավաթին մասնակցում էր հետևյալ կազմով` Անուշ Գրիգորյան (51 կգ),  Էլիդա Քոչարյան (65 կգ),  Ռուդոլֆ Գարբոյան (50 կգ), Ժիրայր Սարգսյան (55 կգ), Արթուր Բազեյան (60 կգ), Արթուր Սահակյան (65 կգ), Արարատ Հարությունյան (70 կգ), Նարեկ Մանասյան (90 կգ) և Դավիթ Չալոյան (+90 կգ)։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում