Եվրոպա

Բրիտանիայի վարչապետն արտակարգ վիճակների կոմիտեի նիստ կհրավիրի իրանական պատերազմի հետևանքները քննարկելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Բրիտանիայի վարչապետն արտակարգ վիճակների կոմիտեի նիստ կհրավիրի իրանական պատերազմի հետևանքները քննարկելու նպատակով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ապրիլի 28-ին կղեկավարի կառավարության արտակարգ վիճակների կոմիտեի նիստը՝ քննարկելու Իրանում պատերազմի ազդեցության պատճառով կենսապահովման ծախսերի աճի հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտանական Independent պարբերականը։

Հանդիպմանը կմասնակցեն Անգլիայի բանկի ներկայացուցիչները։

Սթարմերը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն բան կանի՝ աջակցելու աշխատավորներին Իրանի դեմ պատերազմով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում։

Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Իրանում պատերազմի տնտեսական ազդեցությունը «կարող է զգացվել որոշ ժամանակ»։ Սթարմերը որպես օրինակ է բերել վառելիքի գների ռեկորդային աճը «երկրի յուրաքանչյուր բենզալցակայանում»։

«Ես երբեք չեմ ներքաշի երկիրը այնպիսի պատերազմի մեջ, որը մեր շահերից չի բխում։ Երբեք», - խոստացել է Մեծ Բրիտանիայի վարչապետը Լանքաշիրում կայացած հանդիպմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում