Սպորտ

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար Հարությունյանը գոտեմարտել է բելառուս Դմիտրի Շամելայի հետ և 7։2 հաշվով հաղթանակ տարել:

Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11։0 հաշվով առավելության էր հասել Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Հարությունյանը 11։1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Կամիլ Կերիմովին, իսկ կիսաեզրափակչում տուշեով զիջել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Զավուր Ուգուևին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում