Սպորտ

Ծանրամարտի ԵԱ-ում մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի ԵԱ-ում մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները:

«Արմենպրես»-ի թղթկացի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականից ԵԱ-ում հանդես կգան Տաթև Հակոբյանն ու Վարազդատ Լալայանը:

Կանանց գերծանր քաշային կարգի պայքարը կսկսվի 13:00-ին: 

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը գերծանր քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա 16:00-ին:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Էմմա Պողոսյանը ու Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում, իսկ Լիանա Գյուրջյանը` արծաթե:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում