Սպորտ

Ծանրորդ Արա Աղանյանը մտադիր է բարելավել բարձրացրած քաշերն աշխարհի առաջնությունում

2 րոպեի ընթերցում

Ծանրորդ Արա Աղանյանը մտադիր է բարելավել բարձրացրած քաշերն աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Եվրոպայի արդեն եռակի արծաթե մեդալակիր Արա Աղանյանը մտադիր է բարելավել իր բարձրացրած քաշերն արդեն աշխարհի առաջնությունում:

«Ես շատ լավ էի պատրաստվել այս մրցմանը: Ինձ լավ էի զգում ամբողջ ընթացքում: Խանգարող ոչինչ չկա ու ինքս էլ հարթակում լավ էի զգում: Առավել կարևոր է, որ վնասվածք չունեի: Աստծո կամոք դարձա Եվրոպայի եռակի չեմպիոն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բաթումիում լրագրողների հետ զրույցում ասաց Աղանյանը:

Վերջինիս խոսքով` մրցաշարի ընթացքում ինքը բարձրացրել է այն կիլոգրամները, որոնք նա նաև բարձրացրել է մարզումների ընթացքում:

«Աշխարհի առաջնությանը հանդես կգամ ավելի լավ կիլոգրամներով»,-եզրափակեց նա:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Վրացական Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց  94 կգ քաշային կարգում Արա Աղանյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 167 կգ, 172 կգ ու 175 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 200 կգ ու 206 կգ: Այս ձևում նա բրոնզե մեդալակիր է: Երկամարտի 381 կգ արդյունքով` Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում