Սպորտ

Ծանրորդ Արա Աղանյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Արա Աղանյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  վրացական Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց  94 կգ քաշային կարգում Արա Աղանյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 167 կգ, 172 կգ ու 175 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 200 կգ ու 206 կգ: Այս ձևում նա բրոնզե մեդալակիր է: Երկամարտի 381 կգ արդյունքով` Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Եվրոպայի չեմպիոն դարձավ Բուլղարիան ներկայացնող Կարլոս Նասարը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը: Բրոնզե մեդալ է  նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում:

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում