Սպորտ

Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձավ ԵԱ-ի հրում վարժության ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձավ ԵԱ-ի հրում վարժության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը մասնակցեցին ԵԱ-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգի պայքարում Աննա Ամրոյանը պոկում վարժությունում ոչ մի հաջող մոտեցում չունեցավ: Հրում վարժությունում նա երեք հաջող մոտեցում կատարեց` 125 կգ, 133 կգ, 136 կգ: Այս վարժությունում Ամրոյանը դարձավ ԵԱ-ի ոսկե մեդալակիր:

Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ` բարձրացրեց 96 կգ ու 100 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 120 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով` նա ԵԱ-ում 17-րդն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը: Բրոնզ է նվաճել Մարտին Պողոսյանը:

 

 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում