Հայաստան

Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank

2 րոպեի ընթերցում

Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank

IDBank-ի և Իդրամի նախաձեռնությամբ ապրիլի 18-ին անցկացվեց ֆինանսական գրագիտության հերթական դասընթացը «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում։ Դասընթացին մասնակցեցին շուրջ 50 շահառուներ, ովքեր ձեռք բերեցին ֆինանսական ոլորտին առընչվող կարևոր գիտելիքներ, զարգացրին իրենց թվային և ֆինանսական գրագիտության հմտությունները։

 «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությունը «Մի դրամի ուժը» նախաձեռնության 2026 թվականի հունվար ամսվա շահառուն էր։ Նախաձեռնության շրջանակներում տրամադրված  5․267․346 դրամի շնորհիվ կազմակերպությանը հաջողվեց ապահովել շուրջ 70 շահառուի տեխնոլոգիական և անգլերենի առցանց ուսուցումը՝ ստեղծելով նոր հնարավորություններ նրանց զարգացման և առաջընթացի համար։

Խոսելով ծրագրի կարևորության և դրա շարունակականության մասին՝ IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց. «Մենք մշտապես ձգտում ենք լինել մեր հայրենակիցների կողքին՝ աջակցելով նրանց ոչ միայն ֆինանսապես, այլև գիտելիքի փոխանցման միջոցով։ «Ուսումնական առաքելություն» ՀԿ-ի հետ համագործակցության առաջին փուլը հունվար ամսին ֆինանսական աջակցության տեսքով էր, ուրախ ենք, որ երկրորդ փուլում հնարավորություն ունեցանք հանդիպել նաև շահառուների հետ, անցկացնել ֆինանսական և թվային գրագիտության դասընթաց, քննարկել ֆինանսական աշխարհի մասին իրենց հուզող և հետաքրքրող հարցերը։ Հատկանշական էր նաև մասնակիցների ակտիվությունը ողջ դասընթացի ժամանակ․ վստահ կարող ենք ասել, որ քննարկումը արդյունավետ և բովանդակալից էր», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության շրջանում ֆինանսական և թվային գրագիտության տարածմանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում