Ֆինլանդիայի կառավարությունն առաջարկել է թույլատրել միջուկային զենքի ներմուծումը

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել առաջարկ՝ թույլատրելու միջուկային զենքի ներմուծումը, փոխադրումը, հանձնումը և պահպանումը պաշտպանության հետ կապված իրավիճակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ապրիլի 23-ին հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել առաջարկ՝ ատոմային էներգիայի և քրեական օրենսգրքի մասին օրենքում ուղղումներ մտցնելու վերաբերյալ», - ասվում է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Իշխանությունների առաջարկի համաձայն՝ օրենքում փոփոխությունները թույլ կտան Ֆինլանդիայում միջուկային զենքի ներմուծումը, փոխադրումը, հանձնումը և պահպանումը՝ «Ֆինլանդիայի պաշտպանության, ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության կամ պաշտպանական համագործակցության համատեքստում»։

Հայերեն Русский