«Բիզնեսը եւ բնությունը». քննարկումներ Robust Armenia կոնֆերանսում

4 րոպեի ընթերցում

Մեդիամաքս մեդիա ընկերությունը 2026 թվականի ապրիլի 22-ին անցկացրեց կայուն զարգացման հարցերին նվիրված՝ թվով  երրորդ Robust Armenia/Ամուր Հայաստան կոնֆերանսը: Այս տարվա թեման էր «Բիզնեսը եւ բնությունը»: 

Կոնֆերանսի գործընկերներն էին Ամերիաբանկը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանն ասել է, որ բիզնեսի եւ բնության միջեւ կա հակադրություն, բայց այն պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից: «Կան ռիսկերի կառավարման մեխանիզմներ եւ դրանք ճիշտ իրականացնելու դեպքում կարելի է ոչ միայն խուսափել հակադրությունից, այլեւ՝ մտնել նոր հնարավորությունների դաշտ», - ասել է նա:

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանն էլ նշել է, որ բիզնեսի գործունեությունից առաջ կամ դրա ընթացքում բնության վրա ցանկացած ազդեցություն պետք է գնահատվի չորս կետով:

«Նախ՝ փորձել խուսափել կոնկրետ ազդեցությունից, չկատարել գործողություններ, որոնք կարող են ազդել կենսաբազմազանության վրա, երկրորդ՝ եթե տվյալ գործողությունն անխուսափելի է, հնարավորինս նվազեցնել դրա ազդեցությունը, երրորդ՝ վերականգնել ազդեցության հետեւանքները եւ վերջում՝ փոխհատուցել: Փոխհատուցել թեկուզ մեկ այլ ձեւով, որը կնպաստի բնության եւ կենսաբազմազանության պահպանմանը», - նշել է նա:

Ամերիաբանկի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավար Անի Պապյանն ասել է, որ բանկային համակարգն իր որոշումներով, տնտեսության այս կամ այն հատվածը վարկավորելով, ինչ-որ չափով ուղղություն է «ձեւակերպում»:

«Ամերիաբանկում 300 մլն դրամը գերազանցող ցանկացած նախագծի պարտադիր պայման է բնապահպանական ռիսկերի գնահատումը: Գնահատվում է՝ ինչ պոտենցիալ ազդեցություն կարող է ունենալ տվյալ բիզնեսը բնության վրա եւ ըստ դրա՝ դասակարգվում որպես է բարձր, միջին կամ ցածր ռիսկ ունեցող», - ներկայացրել է նա:

Առաջին պանելային քննարկման թեման էր «Բիզնեսը, բնությունը եւ կենսաբազմազանությունը. հակադրություն, թե՞ գործակցության հնարավորություն»: Քննարկմանը մասնակցում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանը, Ամերիաբանկի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավար Անի Պապյանը եւ Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Վաղինակ Ստեփանյանը: Քննարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Երկրորդ պանելային քննարկման թեման էր «Կանաչ տնտեսություն»՝ ի՞նչ է դա իրականում»: Քննարկմանը մասնակցում էին Coca Cola HBC Armenia, հասարակական կապերի եւ կայունության գծով տնօրեն Էլինա Մարգարյանը,

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ գլխավոր գործադիր տնօրեն, Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա ՀԿ նախագահ Արսեն Բազիկյանը, Երեւանի կոնյակի գործարանի որակի, անվտանգություն եւ շրջակա միջավայրի հարցերով ղեկավար Շուշան Խաչատրյանը, GreenInvest.ai նախագծի հեղինակ Արմեն Սաքապետոյանը:

Քննարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP