Սպորտ

Գասպար Տերտերյանը` ըմբշամարտի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Գասպար Տերտերյանը` ըմբշամարտի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Գասպար Տերտերյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ալբանական Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային մարզիկների բրոնզե մեդալի գոտեմարտում Տերտերյանը մրցեց Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ալիակսանդր Լիավոնչիկի հետ: Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով (միավորի առավելությունը տրվեց Տերտերյանին): 

 Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ԵԱ-ի ոսկե մեդալակիր էր դարձել Մալխաս Ամոյանը, արծաթե ` Սուրեն Աղաջանյանը, բրոնզե` Կարեն Ասլանյանն ու Սլավիկ Գալստյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում