Սպորտ

Ծանրորդն Մարտին Պողոսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդն Մարտին Պողոսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները 2026 թվականի Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 79 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Մարտին Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 148 կգ ու 152 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 186 կգ: Այս ձևում նա երկրորդն էր: Երկամարտի 338 կգ արդյունքով` Մարտին Պողոսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: 

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում