Ըմբիշ Սլավիկ Գալստյանը` ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում Գալստյանը մրցեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Հրուշինի հետ ու առավելության հասավ 5:3 հաշվով:

 Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ԵԱ-ի ոսկե մեդալակիր էր դարձել Մալխաս Ամոյանը, արծաթե ` Սուրեն Աղաջանյանը, բրոնզե` Կարեն Ասլանյանը:

Հայերեն Русский