Սպորտ

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային ըմբիշների եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Գեորգիջ Տիբիլովի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով (միավորի առավելությունը տրվեց սերբ մարզիկին) և հաղթանակի հասավ Տիբիլովը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում