Քաղաքականություն

ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Screenshot
Screenshot

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ռոդրիգո Գոնյիի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի և վստահելի գործընկերության վրա հիմնված հարաբերությունները, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման գործում:

Հաղորդվում է, որ ՀՀ դեսպանը զրուցակցին է ներկայացրել նաև տարածաշրջանային վերջին զարգացումները:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում