Կառավարությունն առաջիկայում կենսաչափական նոր անձնագրերի մասին տեղեկատվություն կներկայացնի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն արդեն ավարտում է կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նախապատրաստությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Առաջիկա օրերին մենք ձեզ կներկայացնենք մեր նոր կենսաչափական անձնագրերի մասին տեղեկատվություն՝ ներառյալ, թե ինչ դիզայն ու ձևավորում ենք պատկերացնում, և սա շատ կարևոր նորություն է։ Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ կենսաչափական անձնագրերի ներդրման պահից կամ դրանից 1-3 ամիս անց կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում կամ մեր սահմանային անցակետերն անցնելիս՝ որևէ կոնտակտ չեն ունենա սահմանապահ ծառայության հետ։ Նրանք իրենց անձնագրերը կսկանավորեն սարքերի վրա, կանաչ լույսը կվառվի, և  նրանք կանցնեն։ Սա տեխնոլոգիա է, որն արդեն կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում, և ամենաուշը 2027 թվականի առաջին կեսում մենք այդ համակարգերը կունենանք մեր սահմանային անցման կետերում և «Զվարթնոց» օդանավակայանում»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը