Սպորտ

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը դարձավ ընթացիկ ԵԱ-ի փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Սահակյանը պոկում վարժությունում ունեցավ երկու հաջող մոտեցում` 146 կգ, 150 կգ: Պոկում վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում նա բարձրացրեց 180 կգ: Այս ձևում նա երրորդն էր: Երկամարտի 330 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր էին դարձել Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում