Սպորտ

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ ԵԱ-ի եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ ԵԱ-ի եզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Սուրեն Աղաջանյանը մրցեց Ադրբեջանից Նիհատ Մամադլիի հետ ու բացարձակ հաղթանակի հասավ` տուշե:

Հայաստանի հավաքականից ԵԱ-ի եզրափակիչում է Մալխաս Ամոյանը, ով ապրիլի 21-ին կմրցի ոսկե մեդալի համար:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում