Տնտեսություն

500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ

1 րոպեի ընթերցում

500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ

500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կենտրոնական բանկը։ 

«Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թ. ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ, հայտնում ենք, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և չի՛ տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։

ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար՝ առանց որևէ սահմանափակման»,– նշված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Շրջանառությունից դուրս եկող թղթադրամների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում