«Հայփոստ»-ի և «Իվենթ Ընդ Էքսպո Գրուփ»-ի միջև հուշագիր է կնքվել

2 րոպեի ընթերցում

Համագործակցության հուշագիր է կնքվել «Հայփոստ» ՓԲԸ-ի և Իվենթ Ընդ Էքսպո Գրուփ» ՍՊԸ-ի միջև։ Փաստաթուղթը ստորագրել են «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը և «Իվենթ Ընդ Էքսպո Գրուփ» ՍՊԸ-ի համահիմնադիր-տնօրեն, e-Logi Fest միջոցառման կազմակերպիչ Քրիստինա Երեմյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հայփոստ»-ի  տարածած հաղորդագրությունից, հուշագրի շրջանակում Հայաստանի ազգային փոստային օպերատորը հանդես կգա որպես e-Logi Fest միջոցառման հիմնական գործընկեր։

Կողմերը միավորում են իրենց ջանքերը՝ նպաստելու Հայաստանի և տարածաշրջանի լոգիստիկայի ու էլեկտրոնային առևտրի ոլորտների զարգացմանը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված նորարարական լուծումների, ժամանակակից տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության խթանմանը։

Անդրադառնալով համագործակցությանը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը նշել է․

«Մեզ համար կարևոր է լինել այնպիսի նախաձեռնությունների կողքին, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանը, նորարարական լուծումների առաջխաղացմանը և գործարար կապերի ամրապնդմանը։ Այս տարի e-Logi Fest-ին մեր մասնակցությունը ևս մեկ հնարավորություն է՝ ներկայացնելու «Հայփոստ» ՓԲԸ-ի ծառայություններն ու մեր տեսլականը ոլորտի մասնակիցներին և լայն հանրությանը»։

Կողմերը վստահություն են հայտնել, որ համագործակցությունը կնպաստի միջոցառման հաջող իրականացմանը և ոլորտային երկխոսության հետագա զարգացմանը։

Հայերեն

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը

Հիմնանորոգվում է Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհը

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ