Աշխարհ

Նոր Զելանդիայի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

Նոր Զելանդիան տեղատարափ անձրևների և ջրհեղեղների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաք Վելինգտոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Համացանցում տարածված կադրերում երևում են ջրի տակ հայտնված մեքենաներ, արմատախիլ եղած ծառեր, սողանքների հետևանքով վնասված տներ։

«Երկուշաբթի օրը Վելինգտոնում մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում տեղացել է ռեկորդային 77 մմ անձրև», - ասել է քաղաքապետ Էնդրյու Լիթլը։

Տեղական իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին պատսպարվել, քանի որ առաջիկա մեկուկես օրում տեղումները կշարունակվեն։

Վելինգտոնի օդանավակայանում որոշ չվերթեր չեղարկվել են, փակվել է մի քանի դպրոց։ Տասից ավելի մարդ տարհանվել է, իսկ Կարորի արվարձանում 60-ամյա մի տղամարդ անհետ կորել է։

Մինչ այժմ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Արտակարգ իրավիճակների կառավարման և վերականգնման նախարար Մարկ Միտչելը հայտարարել է, որ ապրիլի 20-ի երեկոյան ավելի ուշ սպասվում է «ամենավատ եղանակը»։

«Եթե դուք գտնվում եք Վելինգտոնի շրջանում, պատրաստ եղեք», - գրել է նա Facebook-ում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում