Հայաստանի կողմից ԱԲ գերհամակարգչային կարողությունների զարգացմանն ուղղված քայլը կարևոր ուղերձ է միջազգային հանրությանը. Ռև Լեբարեդյան

2 րոպեի ընթերցում

Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը LinkedIn-ի իր էջում անդրադարձել է օրերս Հայաստանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրված 25 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագրին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրառման մեջ նա նշել է, որ ազգային բյուջեն ավելին է, քան պարզապես թվերի շարք․ այն երկրի արժեքների անմիջական արտացոլումն է։

Լեբարեդյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից ԱԲ գերհամակարգչային կարողությունների զարգացմանն ուղղված այս քայլը կարևոր ուղերձ է միջազգային հանրությանը՝ երկրի ինքնավստահության և տեխնոլոգիական առաջընթացի նկատմամբ հավատքի մասին։

«Այս հայտարարությամբ Հայաստանը աշխարհին ասում է, որ մենք հավատում ենք ինքներս մեզ։ Մենք հավատում ենք, որ ԱԲ գերհամակարգչային հնարավորություններին հասանելիության դեպքում մեր հետազոտողները, նորարարները, հիմնադիրները և քաղաքացիները կունենան այն գործիքները, որոնք անհրաժեշտ են համաշխարհային հարթակում մրցելու և Հայաստանը դարձնելու համաշխարհային մակարդակի ԱԲ ոլորտում։ Մեծ շնորհակալություն Մխիթար Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ այս նախաձեռնությունը Firebird AI-ի հետ կյանքի կոչելու համար։ Սա միայն սկիզբն է»,- նշված է գրառման մեջ։

Հայերեն العربية

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին