Հայաստան

Ընթացքի մեջ է Նիկոլ Փաշինյանի հրավիրած ավտոերթը դեպի Գյումրի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ավտոերթի մասնակիցները շարժվում են դեպի Գյումրի։

Երթի մասնակիցները տարբեր բնակավայրերից հավաքվել են Աշտարակում, որտեղից էլ շարժվել են դեպի Գյումրի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երթը նվիրված է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացմանը։

Ավտոերթը սկսելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածն ամբողջությամբ պատրաստ է շահագործման՝ շեշտելով, որ  Հայաստանի համար շատ կարևոր է նման որակի ճանապարհներ ունենալը։

Ավտոերթի ընթացքում նախատեսված է մեկ կանգառ, որի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կներկայացնի Աշտարակ-Գյումրի ճանապարհին կատարաված աշխատանքները։

Գյումրիի Վարդանանց հրապարակում էլ ժամը 17։00-ին նախատեսված է համերգ, որում հանդես կգա նաև «Վարչաբենդ» խումբը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում