Թուրքիա

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանները. Կոստանյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանները. Կոստանյան

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանները, սակայն գործընթացը կախված է թուրքական կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին CNN TÜRK-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է հաստատել դիվանագիտական ​​հարաբերություններ և նշանակել դեսպաններ, սակայն կարգավորման գործընթացը պետք է լինի երկկողմանի:

Նա նշել է, որ ներկայում Ալիջանի սահմանային անցակետը առաջնահերթություն է և  շարունակվում են նաև երկաթուղային հաղորդակցության վերականգնման տեխնիկական աշխատանքները:

Կոստանյանը նշել է, որ տարածաշրջանում անվտանգության ռիսկերը լրացուցիչ մոտիվացիա են սահմանների բացման համար և  ընդգծել, որ տնտեսական և լոգիստիկ համագործակցությունը, մասնավորապես «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում, կարող է նոր հնարավորություններ ստեղծել Եվրոպա-Կենտրոնական Ասիա երթուղու երկայնքով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում