Հայաստան

Հայաստանի օդանավակայանները 2025 թվականին շուրջ 5.7 միլիոն ուղևորի են սպասարկել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի օդանավակայանները 2025 թվականին շուրջ 5.7 միլիոն ուղևորի են սպասարկել

Հայաստանի օդանավակայանների կողմից 2025 թվականի ընթացքում սպասարկվել է շուրջ 5.7 միլիոն ուղևոր, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 7.5 տոկոս։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։  

«Նշված 5.7 միլիոն ուղևորից 1.3 միլիոնը սպասարկվել են հայկական ավիաընկերությունների միջոցներով»,- նշել է նախարարը։

Կառավարության իրականացրած աջակցության ծրագրի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերից ԵՄ խոշորագույն լոուքոստ ավիաընկերություններից մեկը՝ Wizz Air-ը, բազավորվել է Երևանի օդանավակայանում։

Նախորդ տարվա ընթացքում իրականացվել են կանոնավոր չվերթեր 48 ավիաընկերությունների կողմից՝ 67 ուղղություններով։ «Միայն անցած տարվա ընթացքում մեկնարկել են չվերթեր 10 նոր ուղղություններով, այդ թվում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Լառնակա։ Իհարկե, պլանավորում ենք չվերթերի աշխարհագրությունն ավելացնել, այդ թվում՝ Գյումրիից»,- ասել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում