Սպորտ

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը կարևորում է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը կարևորում է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե ու աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Նարեկ Մանասյանը մեծ սպասելիքներ ունի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլից:

«Մինչ այս երկու ուսումնամարզական հավաք ենք ունեցել և այս փուլում միայն մրցամարտեր ենք անցկացրել: Մեզ համար սա նոր փորձառություն է: Երբեք չի եղել, որ երեք փուլով մասնակցենք աշխարհի գավաթներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մանասյանը:

Անդրադառնալով ավելի վաղ կայացած «Ստրանջա»-ի միջազգային մրցաշարին` Մանասյանն առանձնացրեց, որ տարվա առաջին մրցաշարը լինելով՝ այն իր պլանավորից այլ կերպ դասավորվեց:

Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը կկայանա Բրազիլիայում ապրիլի 20-26-ը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում