Հայաստան

ՀՀ ԿԲ-ի կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, հնարավոր է՝ ժամանակավորապես անհասանելի լինի

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ-ի կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, հնարավոր է՝ ժամանակավորապես անհասանելի լինի

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում ապրիլի 14-ին ժամը 19:00-23:00-ն հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԲ-ից՝ մեկտեղ ընդգծելով, որ ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում