«Նոր գիրք»-14/26. Միքայելյան, Շլինկ, Հայթ

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականությունԱբել Միքայելյան, «Ողջույն, երիցուկներ»

Աբել Միքայելյանի «Ողջույն, երիցուկներ» վեպը հեղինակին բնորոշ ոճային ու ժանրային յուրահատկության տարածության մեջ է: Կրկին գործ ունենք մինչև վերջ դինամիկ ընթացքով հատկանշվող սյուժեի, վառ կերպարների, կենդանի երկխոսությունների հետ: Արկածներով լի պատմություն` ռոմանտիկ հարաբերությունների մշտական ներկայությամբ: Նկարիչ` Վարդան Հակոբյան։ Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականությունԲերնհարդ Շլինկ, «Ուշացած կյանք»

Բերնհարդ Շլինկի «Ուշացած կյանք» վեպում մահվան անխուսափելիությունը դառնում է կյանքի ամենաթանկ պահերի հայտնաբերման բանալին։ Մարտինը՝ վաստակավոր իրավաբան և դասախոս, անսպասելիորեն կանգնում է անբուժելի հիվանդության առջև։ Յուրաքանչյուր նոր օրը դառնում է նվեր, յուրաքանչյուր առավոտը՝ կանխավայելում։ Մինչև վերջին ակնթարթին մոտենալը նա փորձում է հասկանալ՝ ինչ կարող է թողնել աշխարհին ու առավել՝ իր սիրելիներին՝ երիտասարդ կնոջը՝ Ուլլային, և վեցամյա որդուն՝ Դավիթին։ Այդ մտորումների ընթացքում ծնվում է երկար նամակ՝ ուղղված որդուն՝ անկեղծ խոստովանությունների, ցավի ու սիրո խոսքերով, որ դառնալու են փոքրիկի ուղեցույցը այն կյանքում, որտեղ հայրը, ցավոք, ներկա կլինի միայն որպես հիշողություն։ Շլինկը վարպետորեն հիշեցնում է՝ կյանքի ամենաուշ պահերը ևս արժեքավոր են, նույնիսկ՝ ամենից արժեքավորը: Թարգմանիչ՝ Գայանե Գինոյան։ Խմբագիր՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

Փաստավավերագրական գրականությունՋոնաթան Հայթ, «Տագնապած սերունդը»

2010-ականներին բազմաթիվ երկրներում դեռահասների հոգեկան առողջությունը կտրուկ վատացավ․ աճեցին դեպրեսիայի, տագնապի, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերը։ Ի՞նչ փոխվեց այդ տարիներին։ Սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայթը պատասխանում է կարևոր հարցերի՝ խաղազբաղ մանկությունն ինչպե՞ս աստիճանաբար փոխարինվեց հեռախոսազբաղ մանկությամբ, և երեխաներն այժմ ինչո՞ւ են ավելի շատ ժամանակ անցկացնում սմարթֆոնի հետ ու սոցիալական մեդիայում։ Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների վրա՝ հեղինակն այս գրքում բացատրում է, թե այս փոփոխություններն ինչպես են ազդում երեխաների սոցիալական և նյարդաբանական զարգացման վրա, ինչու են հանգեցնում քնի պակասի, սոցիալական մեկուսացման, ուշադրության մասնատման և կախվածության։ Հայթն առաջարկում է պարզ և գործնական քայլեր, որոնք կարող են անել ծնողները, դպրոցները, տեխնոլոգիական ընկերությունները և կառավարությունները՝ այս ճգնաժամին դիմակայելու և երեխաներին ավելի առողջ ու մարդակենտրոն մանկություն վերադարձնելու համար։ «Տագնապած սերունդը» մարդկային կյանքը բոլոր սերունդներին վերադարձնելու փորձ է։ Թարգմանիչ՝ Նանե Մանուկյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում