Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի անհատական ԵԱ-ի առաջատարներից է

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի անհատական ԵԱ-ի առաջատարներից է

Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում կայացել 5-րդ խաղափուլը: Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց և այժմ ունի 4.5 միավոր: նա կիսում է 1-6-րդ հորիզոնականները: 

Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանն ունեն 4 միավոր:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն ունի 3.5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը և Արթուր Դավթյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանն ունի 15 մասնակից: Առաջնությունը կավարտվի ապրիլի 19-ին:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում