Սպորտ

«Ինտեր»-ը գոլառատ խաղում հաղթել է «Կոմո»-ին. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը գոլառատ խաղում հաղթել է «Կոմո»-ին. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Կոմո»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ինհ աջողվեց հաղթանակի հասնել 4-3 հաշվով: Միլանյան թիմի կազմում աչքի ընկան Մարկուս Թյուրամն ու Դենզել Դյումֆրիսը, որոնք դարձան դուբլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է 75 միավորով: Երկրորդ տեղում գտնվող «Նապոլի»-ն ւոնի 66 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում