Մարզային այգիներում աճող բերքի յուրացման հարցում պետք է ցուցաբերվի կենտրոնացված մոտեցում․ ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը Տավուշի մարզի Խաշթառակ և Բերքաբեր համայնքներում այժմ իրականացնում է պիլոտային ծրագիր, որի համաձայն այգիներում պետք է տնկվեն նույն տեսակի ծառեր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եղվարդ համայնքում շրջայցի ժամանակ քաղաքացիների հետ շփվելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պիլոտային ծրագրի համաձայն՝ այգիներում պետք է տնկվեն նույն տեսակի ծառեր, որպեսզի այն մարդիկ, ովքեր ուզում են նույն ապրանքից գնել, իմանան, որ կոնկրետ բնակավայրերում այդ ապրանքից կա։ Ոչ ոք չի ուզում մի արկղ մի համայնքից գնել, հետո ևս մեկ արկղ գնելու համար գնալ 50 կիլոմետր հեռու գտնվող մեկ այլ համայնք։ Այգիներում աճող բերքի յուրացման հարցում պետք է ցուցաբերվի կենտրոնացված մոտեցում»,- ասաց Փաշինյանը։ 

 

Հայերեն Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը