Երեք հայ հեղինակների գործերը ներառվել են «ԵՎՐՈԴՐԱՄ 2026»-ի ընտրական ցանկում

2 րոպեի ընթերցում

Եվրոպական դրամատուրգիական թարգմանության խոշորագույն ցանցերից մեկի՝ Eurodram-ի 2026 թվականի ընտրական փուլում մեծ թվով ներկայացված հայտերի և  մրցակցային գործընթացի արդյունքում Հայաստանից առաջադրված հայտերից ընտրվել են երեք հայ հեղինակների պիեսներ՝ ընդգրկվելով միջազգային հանձնախմբի կողմից ձևավորված ժամանակակից պիեսների ընտրական ցանկում։

Հաղթող ստեղծագործություններն են՝ Անուշ Ասլիբեկյանի «ՄԵՐՍԵԴԵՍ», Հրանտ Շիրինյանի «ԹԱԻԹԻ» և Կարինե Խոդիկյանի «ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ» պիեսները։

Eurodram-ը համաեվրոպական դրամատուրգիական թարգմանական ցանց է, որը միավորում է շուրջ 300 մասնագետների՝ մոտ 30 լեզվական հանձնախմբերում։ Կազմակերպության հիմնական առաքելությունն է բացահայտել և միջազգային մշակութային շրջանառության մեջ դնել ժամանակակից դրամատուրգիայի արժեքավոր նմուշները՝ ապահովելով դրանց թարգմանությունն ու հասանելիությունը տարբեր լեզվամշակութային միջավայրերում։

Կազմակերպության ընտրական գործընթացը իրականացվում է ազգային հանձնախմբերի առաջարկությունների հիման վրա՝ հաշվի առնելով ժամանակակից դրամատուրգիայի զարգացման միտումները, գեղարվեստական որակը և բեմականացման ներուժը։ Ընտրված պիեսները համարվում միջազգային թարգմանական նախագծերի և բեմադրական նախաձեռնությունների համար առաջարկվող ստեղծագործություններ։

Eurodram-ի ընտրական ցանկում ընդգրկվելը հեղինակների համար ստեղծում է հնարավորություն՝ իրենց ստեղծագործությունները ներկայացնելու եվրոպական թատերական հարթակներում, ներգրավվելու միջազգային թարգմանական ծրագրերում և համագործակցությունների նոր ձևաչափերում։

Հայաստանի մասնակցությունը այս ցանցում դիտարկվում է որպես կարևոր մշակութային իրադարձություն, որը նպաստում է հայ ժամանակակից դրամատուրգիայի միջազգային ճանաչելիության բարձրացմանը և դրա ինտեգրմանը եվրոպական թատերական գործընթացներին։

Հայերեն Русский

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը