Հնդկաստանը ՀՀ-ին շնորհակալություն է հայտնել Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջայշանկարը գրառում է կատարել X-ում։
Another 312 Indian fishermen safely evacuated from Iran to India through Armenia. Thank the Government of Armenia and my friend @AraratMirzoyan for making it possible. @MFAofArmenia
— Dr. S. Jaishankar (@DrSJaishankar) April 11, 2026
«Հնդկաստանցի ևս 312 ձկնորս բարեհաջող տարհանվել է Իրանից Հնդկաստան՝ Հայաստանի միջով։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը և իմ ընկեր Արարատ Միրզոյանին՝ այս քայլը հնարավոր դարձնելու համար»,- գրել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ընկերությունն ամուր է մնացել բոլոր ճգնաժամերի ընթացքում։
«Ես վստահ եմ, որ մենք դեռ ականատես կլինենք այդ գործընկերության բազմաթիվ նոր դրսևորումների»,- նշել է Միրզոյանը։