Հայաստան

Շիրակում վթարից մահացածների մեջ կան երեխաներ․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

1 րոպեի ընթերցում

Շիրակում վթարից մահացածների մեջ կան երեխաներ․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մահացածներից 2-ը երեխաներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 

«Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել:

Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50 սահմանում բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Կա 6 զոհ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում