Քաղաքականություն

Փաշինյանը մտավախություն ունի, որ ՀՀ-ից դուրս գտնվող որոշ շրջանակներ կարող են խլել Սամվել Կարապետյանի ունեցվածքը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը մտավախություն ունի, որ ՀՀ-ից դուրս գտնվող որոշ շրջանակներ կարող են խլել Սամվել Կարապետյանի ունեցվածքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է մտավախություն հայտնել, որ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը կարող է զրկվել իր ունեցվածքից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հերքեց խոսակցությունները, թե իր այդ մտահոգությունը սպառնալիք է Սամվել Կարապետյանի հասցեին։

Փաշինյանը հստակեցրել է, որ Սամվել Կարապետյանը Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք նրա ունեցվածքի վրա լծակներ ունեն, խոստումներ է տվել և ակնհայտ է, որ այդ խոստումները չի կարող կատարել։ «Ես ասել եմ, որ վախենում եմ, որ այդ դեպքում ամբողջ ունեցվածքը նրա ձեռքից վերցվելու է։ Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,-ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր․«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ՝ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ», - ասել էր Փաշինյանը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում