Քաղաքականություն

Եթե քաղաքական ուժն ասում է՝ ՀՀ-ն չպետք է բավարարվի 29 հազար 743 քկմ տարածքով, դա անխուսափելի պատերազմ է. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Եթե քաղաքական ուժն ասում է՝ ՀՀ-ն չպետք է բավարարվի 29 հազար 743 քկմ տարածքով, դա անխուսափելի պատերազմ է. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությունները, որոնք ասում են, որ Հայաստանը չպետք է բավարարվի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պնդում, որ ընդդիմադիր որոշ ուժերի իշխանության գալու դեպքում պատերազմ է լինելու:

«Եթե քաղաքական ուժն ասում է, որ Հայաստանը չպետք է բավարարվի 29 հազար 743 քառակուսի կիլոմետրով, դա անխուսափելի պատերազմ է, այդտեղ շատ վիճելու բան չկա էլ»,- ասաց վարչապետը:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարել, որ Հայաստանը մեծ սփյուռք ունեցող երկիր է և չպետք է սահմանափակվի իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում