ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է ապրիլի 8-ին Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, ինչպես նաև վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է քաղաքացիական անձանց կորուստը և խորապես մտահոգված է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճով։ Նա իր խորին ցավակցություն է հայտնում Լիբանանի կառավարությանը և ժողովրդին և վիրավորներին մաղթում է արագ և լիարժեք ապաքինում», - նշել է խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի հայտարարությամբ Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում հրադադարի և տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

«Միջազգային իրավունքը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքը, պետք է մշտապես հարգվի։ Քաղաքացիական անձինք և քաղաքացիական օբյեկտները պետք է միշտ պաշտպանված լինեն, և նրանց դեմ ուղղված հարձակումներն անընդունելի են։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- նշված է հայտարարության մեջ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը՝ 890-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Իրան

Լիբանանում Իսրայելի հարվածներից մեկ օրում մոտ 200 մարդ է զոհվել

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան