Աշխարհ

Իտալիայում Իսրայելի դեսպանն ԱԳ նախարարություն է կանչվել Լիբանանում իտալացի խաղաղապահների ուղղությամբ կրակոցներից հետո

1 րոպեի ընթերցում

Իտալիայում Իսրայելի դեսպանն ԱԳ նախարարություն է կանչվել Լիբանանում իտալացի խաղաղապահների ուղղությամբ կրակոցներից հետո

Իտալիայում Իսրայելի դեսպան Ջոնաթան Պելեդը կանչվել է Իտալիայի արտաքին գործերի նախարարություն՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի իտալական կոնտինգենտի հետ կապված միջադեպից հետո։

«Հանձնարարել եմ կանչել Իտալիայում Իսրայելի դեսպանին՝ Լիբանանում այսօր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ բացատրություն տալու համար։ Իտալացի զինվորներին չեն դիպչում», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Х-ում գրել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին։

Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իտալական ավտոշարասյունը ենթարկվել է իսրայելական բանակի հարվածներին, սակայն ոչ ոք չի տուժել։

Իտալիայի ղեկավարությունն ընդգծել է, որ Լիբանանում խաղաղություն հաստատելու և լարվածությունը թուլացնելու ուղղությամբ ջանքերի գործադրումը կշարունակվի, սակայն Հռոմը պահանջում է հարգել խաղաղապահների դերը և ապահովել նրանց անվտանգությունը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում