Թուրքիա

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները քննարկել են Իրանում հրադադարի հարցը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները քննարկել են Իրանում հրադադարի հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ժամանակավոր հրադադարի հարցը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ երեկ երեկոյան Իրանի վերաբերյալ հայտարարված հրադադարը», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Էրդողանի գրասենյակը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երկու շաբաթով Իրանի ուղղությամբ հարվածները դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին՝ հիմնվելով Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում