Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել ռումինացի մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ:

«Դուք իմ առաջին մարզիչներից մեկն էիք, ով ինձ հնարավորություն տվեց մեծանալ և սկսել իմ միջազգային կարիերան: Ես միշտ երախտապարտ կլինեմ ձեզ, որ ինձ հնարավորություն տվեցիք իրականացնել այն, ինչի մասին երազել եմ մանկուց: Շնորհակալ եմ ձեր ղեկավարության, վստահության և ինձ օգնելու համար, որն ինձ օգնեց դառնալ այն խաղացողն ու անձը, որը ես այսօր եմ: Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենտլմենի: Հանգչիր խաղաղությամբ, Պարոն: Դուք միշտ առանձնահատուկ տեղ կունենաք իմ սրտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Մխիթարյանը:

Ապրիլի 7-ին 80 տարեկանում կյանքից հեռացել է ռումինացի երկարամյա ֆուտբոլային մարզիչ Միրչա Լուչեսկուն: Մխիթարյանը և Լուչեսկուն իրար հետ աշխատել են Դոնեցկի «Շախտյոր»-ում:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում